Մեր մասին

Logo_Cover_2-02.jpg (39 KB)

Մենք <<Shoptop.am>>-ի անձնակազմը ներկայացնում ենք նոր առցանց սուպերմարկետ՝ կիռարելով <<Bloomline>> առցանց գնումների համակարգը: Մեր նպատակն է մեր օգտատերերին ապահովել պարզ, մատչելի և արագ գնումներ:

Մենք կարծում ենք, որ առցանց գնումներ կատարելիս՝ շատերը ցանկություն չունեն ժամանակ տրամադրել գրանցվելու և լրացնելու այն բոլոր պահանջվող բազմաթիվ կետերը, որոնք անհրաժեշտ են պատվեր կատարելու համար:  

Ահա այս և այլ՝ օգտատերերին ոչ հարմար պատճառներից ելնելով՝ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք նորարարական լուծում։ Shoptop–ի միջոցով գնումներ կատարելիս օգտատերն իրեն կզգա ինչպես իրական խանութի սրահում։ Մեկ էջի վրա նա հնարավորություն կունենա տեսնելու իրական տաղավարներում դարակաշարերի վրա դասավորված ավելի քան 60 ապրանքատեսակ։ Նրան պարզապես կմնա ընտրել իրեն հարկավոր ապրանքը և հեշտությամբ պատվիրել այն։

Շնորհակալություն «Մեր մասին» էջն այցելելու համար։ Մենք կանենք հնարավորինը, որպեսզի մեր կայքից օգտվելը լինի ձեզ համար առավել հարմարավետ, իսկ ձեր պատվիրած ապրանքների առաքումը՝ արագ և ապահով։